Չափազանց հուզիչ գրառում. «Սաթենիկ ջան ո՞վ էր Ալիկը քեզ համար: Կներես, եթե չուզես, մի պատասխանի»

6ed2083fb893826d7

6ed2083fb893826d7

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Ալիկի լուսանկարը՝ գրելով.  Ալիկ ջան աստված լուսավորի քո և Արմենի հոգին: Գրառումները հուզիչ են, անչափ հուզիչ: Աշխարհի ամենաբարի մարդկանցից էր Ալիկը՝ լուսավոր, համեստ ու կատակասեր,- գրում են նրան ճանաչողները: Բայց մի բանաստեղծություն, որ նվիրված էր Ալիկին, ուղղակի ցնցող էր: Պարույր Սևակի բանաստեղծություններից էր: Երբ սովորական բառերը չեն կարողանում արտահայտել համարժեք ցավը, օգնության են հասնում մեր Մեծերը: Չկարողացա ինձ զսպել ու գրեցի սևակյան տողերը գրողին. «Սաթենիկ ջան ո՞վ էր Ալիկը քեզ համար: Կներես, եթե չուզես, մի պատասխանի»: Երկրորդ օրն է սպասում եմ, չի պատասխանում: Ի՞նչ պետք է գրեր,- մտածում եմ,- ինձ համար անչափ թանկ մարդ: …Եվ ես ուզեցի Սևակի այս տողերը ներկայացնել, որ Սաթենիկն էր տեղադրել: Տողեր, որոնք սփոփում, ինչ որ տեղ բժշկում մարդկանց: Դրանք ծովի հատակից պեղված ամենամաքուր քարերն են, որոնք մեր օրերում մոռացվել ու չեն օգտագործվում: Satenik Sargsyan Դու չկա՛ս, չկա՜ս… Եվ օդ է դարձել Այս համատարած անտեր կարոտը: …ու չե՞ս լինելու: Ու թվում է, թե լուցկի մոտեցնեմ՝ Պիտի բռընկի ինքը վառ օդը: Դու չկա՛ս, չկա՜ս… Ինչո՞ւ եմ սակայն քեզ զգում այնպե՛ս, Այնպե՜ս եմ զգում, ինչպես երևի Ոտից նոր զրկվածն զգում է ոտը, Որ նո՛ւյնպես չկա Ու չի՜ լինելու… Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 231,3-րդ կմ-ում վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենան: Ավագ վարորդ, լեյտենանտ Արմեն Մուսիկյանն իր վարած «Լեքսուս LX-570» մակնիշի ՊՆ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորը, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ նույն զորամասի զինծառայող ավագ սպա, կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը, ստացած վնասվածքներից մահացել է «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին: